Վրաստանի ընտրություններն են մոտեցել։ Արդեն նախօրոք պարզ է Արևմուտքի գնահատականը։ Եթե Բիձինայի կուսակցությունը հաղթի, ապա ընտրությունները կորակվեն անազատ, լիքը խախտումներով։ Եթե հաղթի ընդդիմությունը, ապա դրանք կհամարվեն դեմոկրատական։
Դե, Մոլդովայում իբր հաղթեցին՝ օրվա վերջում նկարչություն անելով ու հազիվ 0,5% առավելությամբ։ Փաստացի՝ էդ փոքր երկիրը մի հատ էլ կիսեցին։ Տեսնես ո՞նց են 50% ԵՄ մտնել չցանկացող ժողովրդով ուզում մտնել ԵՄ։
Էլ չեմ ասում, որ եթե նույնիսկ 99%-ն էլ կողմ լինեին, մեկ է` իրենց ԵՄ մտցնող չկա։
Հա, ընդ որում, Մոլդովան ԵՄ մտնելու ամենաշատ շանսեր ունեցող հանրապետությունն է՝ իր աշխարհագրական դիրքով ու մնացածով։
Միհրան Միրզոյան